Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Այս տարվա մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել

Այս տարվա մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել
09.05.2024 | 13:40

Վերջին 6 տարում մեր ունեցած պարտությունների սկիզբը դրվեց 2018-ի մայիսի 9-ին, երբ Ստեփանակերտում պաշտոնապես հայտարարվեց Արցախի հարցով բանակցությունների տապալման մեկնարկի մասին: Հետո եղան պատերազմը, պարտությունը, զոհերը, կորուստները:

Այս տարվա մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման գործընթացի մեկնարկի մասով:

Այսօր բոլորս ժամը 16:00-ին լինենք Հանրապետության հրապարակում:

Միացե՛ք:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ